-
27.01.2018|
15:44
Դավոսում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Թեքհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման և բազմաթիվ այլ բնագավառներում:
-
26.01.2018|
17:19
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 25-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի ներդրումների և զարգացման ընկերության («Sharjah Investment and development authority») ղեկավար Բոդուր ալ Քասիմիի հետ:
-
25.01.2018|
14:13
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) նույնպես իր մասնակցությունն է ցուցաբերում «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ զինծառայողների վերականգնողական կենտրոնի բացման աշխատանքներին։ ՀԵՀ կողմից հատկացված միջոցներով զինծառայողների վերականգնողական կենտրոնի համար ձեռք կբերվեն բժշկական ֆունկցիոնալ մահճակալներ։
-
25.01.2018|
13:56
Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել, և Հայաստանի կառավարությունն ուզում է դրանք առավել խորացնել ու ընդլայնել:
-
25.01.2018|
12:47
Հունվարի 24-ին, ԵԽԽՎ ԵԺԿ խմբի նիստում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ:
-
25.01.2018|
12:46
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:
-
25.01.2018|
12:33
ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Մինչ այդ նախագահը ներկա է գտնվել ԵԽ կոնվենցիաների ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը ստորագրել են ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ փաստաթղթերը գալիս են լրացնելու ԵԽ-ի շրջանակներում ՀՀ ստորագրած շուրջ յոթ տասնյակ միջազգային պայմանագրերը:
-
25.01.2018|
12:27
Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
-
24.01.2018|
15:49
Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով:
-
24.01.2018|
14:42
Փարիզում նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով: